Պատմություն

1.1895թ+1916թ+1923թ=x գտնել x-ը և պատասխանը հիմնավորել:

Հայոց ցեղասպանություն-Ես կարծում եմ, որ 1895թ Զեյթունի ապստամբությունից հետո Օսմանյան կայսրությունը մեծ ցանկություն ունեցավ բնաջնջելու հայերին որը իրագործեց 1915-1923թթ և կոչվեց Հայոց ցեղասպանություն:





ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 06 – 12.10
1.Թվարկել հայոց առաջին հանրապետության ստեղծման պատճառներն ըստ կարևորության սանդղակի;
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։
2.Սահմանել առաջին հանրապետությանն առնչվող յոթ հասկացություն;

Մայրաքաղաք- այն քաղաքը, որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները։
լեզու-Լեզուն կամայական ազդանշանների՝ օրինակ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։
ազգություն-Ազգություն, մարդկանց էթնիկական ընդհանրության պատմական զարգացման ձև։ Հաջորդում է ցեղային ընդհանրությանը և բնութագրվում հավաքական անվանումով (օրինակ՝ հայեր)։
կրոն-Կրոնը հասարակական գիտակցության ձև, հետադիմական աշխարհայացք, որը «ոչ այլ ինչ է, եթե ոչ այն արտաքին ուժերի ֆանտաստիկ արտացոլումը մարդկանց գլուխներում, որոնք իշխում են մարդկանց վրա նրանց ամենօրյա կյանքում,մի արտացոլում, որի մեջ երկրային ուժերը վերերկրային ձև են ընդունում»:
տոն-
հիմն-Պետական օրհներգ (հիմն), պետական խորհրդանիշերից մեկը, հանդիսավոր երաժշտական կամ երաժշտա-պոետիկ աշխատություն, որը կատարվում է, սովորաբար, հատուկ օրենքով նախատեսված պահերին, ամենից առաջ՝ պաշտոնական տոներից ժամանակ, արարողությունների, ծեսերի։ Օրհներգի կատարման ժամանակ սովորաբար ընդունված է կանգնել և հանել գլխի ծածկոցը։
արժույթ-Տնտեսության մեջ, արժույթը սովորաբար համարվում է փոխանակման միջոց։ Հիմնականում այն պետությանմանրադրամներն ու թղթադրամներն են, որոնք ներկայացնում են ազգային արժութային պահուստի ֆիզիկական ասպեկտը։ Ազգային արժութային պահուստի մյուս մասը բաղկացած է բանկային դեպոզիտներից։ Դեպոզիտ դրամը և արժույթը դրամ են այն իմաստով, որ երկուսն էլ կիրառելի են որպես վճարման միջոց։

3.Ապացուցել, որ առաջին հանրապետության կործանումն անխուսափելի չէր;

4.Նկարագրել 1918-1920թթ.-ի Երևանի մեկ օրը;

5.Կազմել առաջին հանրապետության ժամանակագրությունը:

1918 թվական

1918թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։
1918թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)։
1918թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավՀայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։
1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որովՕսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։
1918թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
1918թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին։
1918թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։
1918թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
1918թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։
1918թ. աշնանից մինչև 1919թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։

1919 թվական

1919թ. փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությանը։

1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։
1919թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ըՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի։
1919թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
1919թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը։

1920 թվական


1920թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը։
1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։
1920թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը։
1920թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը։
1920թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր։
1920թ. մայիսի 1-ին Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր։
1920թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը։ Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ (Համո) Օհանջանյանի գլխավորությամբ։
1920թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը։
1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն։
1920թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր։

1920թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ուԹուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։
1920թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր։
1920թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին։
1920թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։ Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր։
1920թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար։
1920թ. նոյեմբերի 23-ին Համազասպ (Համո) Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց և կազմվեց նորը՝ Սիմոն Վրացյանիգլխավորությամբ։ Այն կոալիցիոն էր և կազմված էր էսեռների հետ։
1920թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ Ալեքսանդրապոլի պայմանագրովԹուրքիային էր անցնում 1914թ. դրությամբ Արևելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը,Օլթին, Սուրմալուի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերի հունով։ Իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր։
1920թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։
1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր։ Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին։
1920թ. դեկտեմբերին ռուսների կողմից ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով։ Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի ևՌուսաստանի բանտեր։ 1921թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Նրա եղբայր Պողոս (Պավել) Բեկ-Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց։

1921 թվական

1921թ. փետրվարի 13-ին սկսվեց ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Մինչև փետրվարի 17-ը ապստամբները ազատագրեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան (Հրազդան) և այլ բնակավայրեր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան։ Բոլշևիկները և կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու (Արտաշատ)։ Բանտերից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ։
1921թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։ Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։

ՅՈԹԵՐՈՐԴ– ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 22-28.09
1.Թվարկել ինքնապաշտպանության օջախները և հրամանատարներին;
Վան-Այգեստանի զինվորական մարմնի ղեկավար Արմենակ Եկարյան և քաղաքամեջի  զինվորկանան մարմնի ղեկավար Հայկակ Կոսոյան:
Շապին Կարաիսար ղեկավար-Ղուկաս Տեովլեցյան
Մուսալեռի ինքնապաշպանություն Եսայի Յաղոբյան
Ուրֆա-ղեկավար Մկրտիչ Յոթնեղբայրան
2.Նկարագրել որևէ ինքնապաշտպանական կռիվ;

Շապինի Կարահիսար սկսվեց հունիսի 3-ին ,ստեղծվեց զինվորական ղորհուրդ որը ղեկավարեց  Ղուկաս Տեովլեցյան
վայրը ընտրվեց հինավուրց բերդ որտեղ պատսպարվեցին 5000ից ավել հայեր:Հայերը հետ էին մղում թշնամու բոլոր գրոհները սակայն սպառնալից դառցավ այն պարենի,ջրի դեղորայքի պակասը:Որոշվեց որ քանի դեռ սով ուժասպառ չի արել մարդկանց պետք էր ջաղջաղել հակառակորդի պաշարները:հունիսի 29ին ուշ գիշերը հայկական 1000 հոգանոց ջոկատը ճեղկեց թուրքական պաշարումը ներղուժելով բերդ թուքերը :

3.Կազմել և ներկայացնել ինքնապաշտպանության ու Նեմեսիսի ժամանակագրությունը;

4.Ապացուցել, որ ,,Նեմեսիս,, գործողությունն ահաբեկչական գործունեություն չէ:




ՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԵՑԵՐՈՐԴԴԱՍԵՐ

1.Սահմանել «Ցեղասպանություն»  հասկացությունը;
Ցեղասպանություն-երբ ինչոր
2.Թվարկել հայոց ցեղասպանության պատճառները, մեղավորներին
և փուլերը;
Եղել է երեք փուլ

3.Նկարագրել հայոց ցեղասպանության ընթացքը;
Ողջ անցած ամսվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենում
հայերի կոտորածներ քրդերի և թուրքերի կողմից օսմանյան
իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև
դրանց ուղղակի աջակցությամբ...

4.Ապացուցել, որ ցեղասպանությունն անխուսափելի չէր:
Անխուսափելի չեր քանի որ հայերը կարող էին կանխել,
օրինակ թույլ չտաին որ նրանք այդքան բարգավաճեն
կամ էլ թույլ չտաին որ նրանք իրենց խափեին և կոտորեին։


ԵՐՐՈՐԴ– ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
1.Թվարկել առաջին աշխարհամարտի փուլերը;
2.Կազմել և ներկայացնել առաջին աշխարհամարտի
ժամանակագրությունը;                        
3.Թվարկել առաջին աշխարհամարտի ժամանակ կիրառված
ռազմական նորույթները;                                          
4.Ներկայացնել թվական տվյալներ առաջին աշխարհամարտին
հայերի մասնակցության մասին;
5.Նկարագրել որևէ ճակատամարտ, որտեղ հայերը էական դեր
են խաղացել;                     
6.Թվարկել առաջին աշխարհամարտի մասնակից հայ
զորահրամանատարներին:
Արխիվային փաստաթղթերի և նյութերի հիման վրա կատարված մեր
ուսումնասիրություններից պարզվել է, որ 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային
պատերազմին մասնակցել է 29 հայազգի գեներալ, որոնցից մեկը՝ ինֆանտերիայի
գեներալ (Օգանովսկի), մեկը՝ հեծելազորի գեներալ (Գ.Ա.Թումանով), մեկը՝
հրետանու գեներալ (Ա.Ա.Աթաբեկով), հինգը՝ գեներալ-լեյտենանտ (Լ.Ա.Պոզոև,
իշխան Կ.Ա.Թումանով, Ա.Ս.Վարտանով, Ս.Գ.Քալանթարով, Ա.Ռ.Ալախվերդով),
քսանմեկ՝ գեներալ-մայոր (Լ.Ֆ.Տիգրանով, Հ.Գ.Բագրատունի, Գ.Գ.Կորգանով,
Ի.Ի.Ակիմով, Վ.Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանց, Գ.Ա.Պոզոև, Ռ.Ա.Պոզոև,
Լ.Ա.Պոզոև, Ի.Վ.Ախվերդով, Մ.Բ.Սիլիկով, Վ.Մ.Թամաշև, Վ.Պ.Լազարև,
Ֆ.Ի.Նազարբեկով, Տ.Դ.Արյութինով, Ի.Ս.Բաղրամով,
Ն.Մ.Մելիք-Շահնազարով, Պ.Դ.Մելիք-Շահնազարով, Պ.Ս.Սուլթան-Շահ,
Դ.Գ.Բեբուտով, Ա.Ս.Դոլուխանով, Ա.Գաջաև):

Մարշալ Բաղրամյան,Հովհանես  Իսակով,Թովմաս Նազարբեկյան,
Լևոն Ֆադեյի Տիգրանով,Յակով (Հակոբ) Գերասիմի Բագրատունին,
Իվան Սերգեյի Բաղրամով,Լևոն Ավետիքի Պոզոևը,Անդրեյ Ադամի Աթաբեկով,
Իվան Վասիլի Ախվերդով,Վլադիմիր Պետրոսի Լազարևը,(Գաբրիել) Կորգանով,
Արտեմի Սոլոմոնի Վարտանով,Վասիլի Միխայելի Թամաշև (Թամամշյան)
,Ֆոմա (Թովմաս) Իվանի Նազարբեկով,Մովսես Բաբայի Սիլիկով,իշխան
Կոստանտին Ալեքսանդրի Թումանով,Գեորգի Ավետիքի Պոզոև,
Ռուբեն Ավետիքի Պոզոև,Տիգրան Դանիլի Արյութինով,Ալեքսանդր
Գաջաև (Հաջոյան),Պավել Պետրոսի Բեժանբեկը:






ԱՌԱՋԻՆ– ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ
1.Սահմանել «Աշխարհամարտ»  հասկացությունը;

Աշխարհամարտ նշանակում է երեք և ավելի երկրների պատերազմ:

2.Թվարկել առաջին աշխարհամարտի գլխավոր, երկրորդական և երրորդական
պատճառները;

Մեծ բրիտանիան ձգտում էր.պահպանել իր տիրապետող դիրքըգաղության
տիրապետությունը,կանխել գերմանիայի հետագա ուժեղացումը։
Ֆրանսիան ձգտում էր հասնել փոխվրեժի։
Ռուսաստանի նպատակը Ֆոսֆորի և Դարդանելի նեղացներին,Կոստանդուպոլիս և
արևմտյան հայաստանին տիրանալն էր։
Ավստրո-Հունգարիան ձգտում էր իր ազդետությունը տարածել Բալկանների վրաև
Գերմանիայի հետ մասնակցել Ռուսաստանի տրոհմանը։

3.Թվարկել պատերազմող կողմերի հայտարարված և չհայտարարված նպատակները;

Անգլյան ծրագրել էրկործանել իր ամենա վտանգավոր մրցակցին Գերմանական կայսրությանը:
Թուրքիաից զավթել միջագետթք ու պաղեստին, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր
գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզումեր վերադարձնել 1871 թվին Գերմանիայի
գրաված Էլձախն ու Լոթարինյան և զավթել սարի ացխի ավազանը: Գեռմանիան նպատակ
ուներ գրավել Եվրոպան, ձգտում էր պարտության մատնել Անգլիաին, Ֆրանսիային, Բելգիային
և Հոլանդիային. Զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը:
Ավստրո-Հունգարական մտադիր էր զավթել Սերբիյան ու Չեռնոգորիան,
իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցյան և արևմտյան Հայաստանը,
կործանել Օսմանական կայսրությունը, նվաճել Դարդանել նեղուցը, դուրս գալ Միջ
երկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը:

4.Մանրամասն նկարագրել առաջին աշխարհամարտի առիթը;


5.Ապացուցել, որ միայն Սերբիան էր մղում արդարացի պատերազմ:

Առաջին համաշխարհաին պատերազմը սկսվեց 1914թ. օգոստօսի 1 ին։Պատերազմի
անմիջական առիթ ծառայեց 1914թ.հունիսի 28-ին ավստրական թագաժառանգ Ֆրանց
Ֆերդինատի և նրա կնոջ սպանությունը սերբ հայրենասեր Գավրել Պրինցեպի կոզղմից։

6.Ապացուցել, որ առաջին աշխարհամարտն անխուսափելի էր:

Անխուսափելի էր, քանի որ սպանեցին Ֆերդինատին հետո որոշվածեր որ պետք է

աշխարհը վերաբաժանել, և Ֆերդինանտի սպանությունը թեժացրեց այդ պահը:

Комментариев нет:

Отправить комментарий