вторник, 18 декабря 2012 г.

12.12.2012թ. 12:12

 Այսօր  12.12.2012թ. է: Մենք այսօր հետաքրքիր օր ունեցանք: Այս օրը երազանքների օր էր, երազանքներ, որ ամեն  մեկս մտապահեցինք մեր մտքերում, սրտերում, հույս ունենալով, որ մի օր կկատարվի: Առավոտյան մայրենի լեզվի ժամին, տիկին Հարությունյանի հետ միասին իջանք սրահ: Անկեղծ ասած ես չգիտեի, թե ինչ է լինելու: Սրահում լսվեց երաժշտության ձայնը, և մենք սկսեցինք պարել: Եվ ահա հնչեց ձայնը զրնգուն, ու ես հասկացա, որ մոտենում է 12:12-ը, այսինքն՝ երազանք պահելու ժամը: Այդ պահին տիրում էր լռություն և բոլորը պահեցին իրենց երազանքը: Մենք դրանից հետո բավականին պարեցինք: Ի դեպ այսօր մեր դասարանի Նորայրի ծնունդն էր, շնորհավորում եմ նրա ծնունդը և ցանկանում եմ երազանքի իրականացում:

Ձմռան առաջին փաթիլները


Վերջապես եկավ առաջին  ձյունը: Դեռ մութ  էր, երբ արթնացա, և նայեցի դուրս: Իմ ու եղբորս բացականչությունը միևնույն պահին եղավ.
- ՈՒռաաա , ձյուն է գալիս: 
Այնքան գեղեցիկ էին փաթիլները լուսադեմին, ցանկություն կար կանգնել ձյան փաթիլների տակ, ծածկվել ձնով, զգալ ձմռան շունչը: Լուսադեմին ամեն ինչ անգույն էր երևում: ՈՒզում էինք դուրս գալ և ուրախ-ուրախ թավալվել ձյան մեջ: Բայց ափսոս շատ քիչ էր նստել  գետնին: Մի պահ էր կարծես երկիրը իր սպիտակ  մորթին հագավ, ու նորից ամեն ինչ հալվեց: Ես սպասում եմ հաջորդ ձյանը: 

Ձմեռային ճամբար


Այսօր առավոտյան ժամը 9-ին մեր դպրոցի տնօրեն Լուսինե Փաշայանը մեկնարկեց ձմեռային ճամբարի բացումը, բոլորս հավաքվել էինք սրահում, բոլորս ուրախ էինք և սպասումներով լի: Այս ճամբարի ընթացքում ամեն օրը ունի իր նշանաբանը. այսօր բարեմաղթանքների օր էր:Այսօր մենք նույնիսկ ձնագնդիկ ենք խաղացել ընկեր Լուսինեի թույլտվությամբ: Գիտեմ որ մնացած օրերն էլ այսօրվա պես հետաքրքիր կլինեն:
Բարեմաղթանքներ
Ցանկանում եմ գալիք Նոր տարվան. 
Տատիկներին և պապիկներին առողջություն և երկար կյանք:
Բոլոր ծնողներին ուժ, եռանդ, համբերություն, ընտանեկան երջանկություն:
Երտասարդներին՝ սեր, երջանկությունև մեծ ապագա:
Երեխաներին՝ անհոգ մանկություն, ուրախություն, խելք և առողջություն:
Եվ իմ ուսուցիչներին՝ այս բոլորը մաղթում եմ Ձեզ:

вторник, 4 декабря 2012 г.

Притча "Рай и Ад в твоей душе"

Մի օր իմաստունի մոտ եկավ բոլորին հայտնի սպարապետ: Իմաստունը հարցրեց.
-Ինչն է բերել քեզ ինձ մոտ?
-Ուզում եմ իմանալ, որն է դրախտը, որը դժոխքը:
- Իսկ դու ով ես?,-հարցրեց իմաստունը
-Ես սպարապետներից ամենահայտնին եմ,- պատասխանեց նա:
-Դու? աղքատի դեմքով հզոր սպարապետ?
Սպարապետը մի շնչից հանեց իր սուրը և բղավեց.
-Ինչպես դու համարձակվեցիր, հիմա դու կմեռնես քո խոսքերի համար:
Իմաստունը հանգիստ նայեց նրա աչքերին և ասաց.
-Հիմա դու ստեղծում ես դժոխք:
Սպարապետը թուրը դրեց պատյանի մեջ և ասաց.
-Շատ շնորհակալ եմ իմաստուն, ես հասկացա իմաստը:
Իմաստունը պատասխանեց.
-Այ հիմա դու ստեղծում ես դրախտ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղից:

понедельник, 3 декабря 2012 г.

Ձմեռը աշնան հետքերով

Ձմեռվա առաջին օրերն են:
Արդեն ցրտել է, բայց կարծես
աշունը չի հեռացել, կարծես չի
ուզում թևակոխ լինել, հեռանալ
ճանապրհ տալով ձմառան
սառնամանիքներին:
Նույնիսկ ասում են, որ երկար
ժամանակ է պայքարելու աշունը,
և նա չի թողնելու, որ երկիրը հագնի
իր սպիտակ վերարկուն:
Ես էլ դեռ չեմ ընտելացել այն
մտքին, որ արդեն ձմեռ է:
Միևնույն է ձմեռ է...աշնան հետքերով:

воскресенье, 11 ноября 2012 г.

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7- ին Սեբաստիա քաղաքում: Նրա իսկական անունը եղել է Մանուկ, հոգեվորական կոչում ստանալուց հետ նրան կոչել են Մխիթար:  Նա 15 տարեկանում ձեռնադրվել է սարկավագ Ս. Նշան վանքում: Հետո նրան ուղարկել են Էջմիածին: Այնտեղ նրա հետ շատ դաժանորեն են վարվել, նրան ոչ թե կրթել են, այլ նա եղել է որպես ծառա: Հետո նա փախել է այնտեղից և վերադարձել իր ծննդավայր: Պատանի հասակում նա որոշում է ճանապարհ ընկնել դեպի Եվրոպա: Շատ քաղաքներ ման գալով վերադառնում է Սեբաստիա: 1696 թ. նա ձեռնադրվում է քահանա: 1701 թ. նա Պոլսում ստեղծում է կրոնական միաբանություն: Սուլթանական կառավարությունը որոշում է մահվան դատապարտել կաթոլիկ քարոզիչների և կասկածի տակ է առնվում նաև Մխիթարը: Հռոմի պապը նկատելով որ միաբանությունը կարող է օգտակար լինել կաթոլիկության տարածմանը 1717թ. հատուկ հրովարտակով Մխիթարին է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին: Այստեղ Մխիթարը սկսում է լույս ընծայել գրքեր կրոնական բովանդակությամբ: Տպարանում են տպագրվում 100-ավոր գրքեր և Մխիթարյանների պաշտոնաթերթ <<Բազմավեպը>>: Նա մահացել է 1749թ. ապրիլի 27-ին ծանր հիվանդության պատճառով: