Այսօր 12.12.2012թ. է: Մենք այսօր հետաքրքիր օր ունեցանք: Այս օրը երազանքների օր էր, երազանքներ, որ ամեն մեկս մտապահեցինք մեր մտքերում, սրտերում, հույս ունենալով, որ մի օր կկատարվի: Առավոտյան մայրենի լեզվի ժամին, տիկին Հարությունյանի հետ միասին իջանք սրահ: Անկեղծ ասած ես չգիտեի, թե ինչ է լինելու: Սրահում լսվեց երաժշտության ձայնը, և մենք սկսեցինք պարել: Եվ ահա հնչեց ձայնը զրնգուն, ու ես հասկացա, որ մոտենում է 12:12-ը, այսինքն՝ երազանք պահելու ժամը: Այդ պահին տիրում էր լռություն և բոլորը պահեցին իրենց երազանքը: Մենք դրանից հետո բավականին պարեցինք: Ի դեպ այսօր մեր դասարանի Նորայրի ծնունդն էր, շնորհավորում եմ նրա ծնունդը և ցանկանում եմ երազանքի իրականացում:
вторник, 18 декабря 2012 г.
Ձմռան առաջին փաթիլները
Վերջապես եկավ առաջին ձյունը: Դեռ մութ էր, երբ արթնացա, և նայեցի դուրս: Իմ ու եղբորս բացականչությունը միևնույն պահին եղավ.
- ՈՒռաաա , ձյուն է գալիս:
Այնքան գեղեցիկ էին փաթիլները լուսադեմին, ցանկություն կար կանգնել ձյան փաթիլների տակ, ծածկվել ձնով, զգալ ձմռան շունչը: Լուսադեմին ամեն ինչ անգույն էր երևում: ՈՒզում էինք դուրս գալ և ուրախ-ուրախ թավալվել ձյան մեջ: Բայց ափսոս շատ քիչ էր նստել գետնին: Մի պահ էր կարծես երկիրը իր սպիտակ մորթին հագավ, ու նորից ամեն ինչ հալվեց: Ես սպասում եմ հաջորդ ձյանը:
Ձմեռային ճամբար
Այսօր առավոտյան ժամը 9-ին մեր դպրոցի տնօրեն Լուսինե Փաշայանը մեկնարկեց ձմեռային ճամբարի բացումը, բոլորս հավաքվել էինք սրահում, բոլորս ուրախ էինք և սպասումներով լի: Այս ճամբարի ընթացքում ամեն օրը ունի իր նշանաբանը. այսօր բարեմաղթանքների օր էր:Այսօր մենք նույնիսկ ձնագնդիկ ենք խաղացել ընկեր Լուսինեի թույլտվությամբ: Գիտեմ որ մնացած օրերն էլ այսօրվա պես հետաքրքիր կլինեն:
Բարեմաղթանքներ
Ցանկանում եմ գալիք Նոր տարվան.
Տատիկներին և պապիկներին առողջություն և երկար կյանք:
Բոլոր ծնողներին ուժ, եռանդ, համբերություն, ընտանեկան երջանկություն:
Երտասարդներին՝ սեր, երջանկությունև մեծ ապագա:
Երեխաներին՝ անհոգ մանկություն, ուրախություն, խելք և առողջություն:
Եվ իմ ուսուցիչներին՝ այս բոլորը մաղթում եմ Ձեզ:
вторник, 4 декабря 2012 г.
Притча "Рай и Ад в твоей душе"
Մի օր իմաստունի մոտ եկավ բոլորին հայտնի սպարապետ: Իմաստունը հարցրեց.
-Ինչն է բերել քեզ ինձ մոտ?
-Ուզում եմ իմանալ, որն է դրախտը, որը դժոխքը:
- Իսկ դու ով ես?,-հարցրեց իմաստունը
-Ես սպարապետներից ամենահայտնին եմ,- պատասխանեց նա:
-Դու? աղքատի դեմքով հզոր սպարապետ?
Սպարապետը մի շնչից հանեց իր սուրը և բղավեց.
-Ինչպես դու համարձակվեցիր, հիմա դու կմեռնես քո խոսքերի համար:
Իմաստունը հանգիստ նայեց նրա աչքերին և ասաց.
-Հիմա դու ստեղծում ես դժոխք:
Սպարապետը թուրը դրեց պատյանի մեջ և ասաց.
-Շատ շնորհակալ եմ իմաստուն, ես հասկացա իմաստը:
Իմաստունը պատասխանեց.
-Այ հիմա դու ստեղծում ես դրախտ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղից:
-Ինչն է բերել քեզ ինձ մոտ?
-Ուզում եմ իմանալ, որն է դրախտը, որը դժոխքը:
- Իսկ դու ով ես?,-հարցրեց իմաստունը
-Ես սպարապետներից ամենահայտնին եմ,- պատասխանեց նա:
-Դու? աղքատի դեմքով հզոր սպարապետ?
Սպարապետը մի շնչից հանեց իր սուրը և բղավեց.
-Ինչպես դու համարձակվեցիր, հիմա դու կմեռնես քո խոսքերի համար:
Իմաստունը հանգիստ նայեց նրա աչքերին և ասաց.
-Հիմա դու ստեղծում ես դժոխք:
Սպարապետը թուրը դրեց պատյանի մեջ և ասաց.
-Շատ շնորհակալ եմ իմաստուն, ես հասկացա իմաստը:
Իմաստունը պատասխանեց.
-Այ հիմա դու ստեղծում ես դրախտ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղից:
понедельник, 3 декабря 2012 г.
Ձմեռը աշնան հետքերով
Ձմեռվա առաջին օրերն են:
Արդեն ցրտել է, բայց կարծես
աշունը չի հեռացել, կարծես չի
ուզում թևակոխ լինել, հեռանալ
ճանապրհ տալով ձմառան
սառնամանիքներին:
Նույնիսկ ասում են, որ երկար
ժամանակ է պայքարելու աշունը,
և նա չի թողնելու, որ երկիրը հագնի
իր սպիտակ վերարկուն:
Ես էլ դեռ չեմ ընտելացել այն
մտքին, որ արդեն ձմեռ է:
Միևնույն է ձմեռ է...աշնան հետքերով:
Արդեն ցրտել է, բայց կարծես
աշունը չի հեռացել, կարծես չի
ուզում թևակոխ լինել, հեռանալ
ճանապրհ տալով ձմառան
սառնամանիքներին:
Նույնիսկ ասում են, որ երկար
ժամանակ է պայքարելու աշունը,
և նա չի թողնելու, որ երկիրը հագնի
իր սպիտակ վերարկուն:
Ես էլ դեռ չեմ ընտելացել այն
մտքին, որ արդեն ձմեռ է:
Միևնույն է ձմեռ է...աշնան հետքերով:
Подписаться на:
Сообщения (Atom)