среда, 19 марта 2014 г.

<Ընկուզենի> առակի վերլուծություն

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:
Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.
- Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:
Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:
Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:
Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Комментариев нет:

Отправить комментарий